Կոնոր Գալագերը չի ցանկանում լքել «Չելսին»

«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը մտադիր չէ լքել թիմը, չնայած պայմանագրի բարդ իրավիճակին։

Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը, և լոնդոնցիները դիտարկում են ֆուտբոլիստի հնարավոր վաճառքը մրցաշրջանի ավարտին։

Լրագրող Նիզաար Կինսելլայի խոսքով՝ կիսապաշտպանը չի ցանկանում հեռանալ։

Այս մրցաշրջանում Կոնոր Գալագերը «Չելսիի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։