Դանիել Օլմոն կարող է տեղափոխվել «Բավարիա»

«Լայպցիգի» 26-ամյա կիսապաշտպան Դանիել Օլմոն այս ամառ կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստն ընդգրկված է ակումբի տրանսֆերային ցուցանկում։ «Բավարիայի» ներկայիս մարզական տնօրենը լավ է ճանաչում Օլմոյին, ով աշխատել է «Լայպցիգում» 2022-ից 2023 թվականներին:

Հաղորդվում է նաև, որ մյունխենյան ակումբը խաղացողի համար պայքարում է «Բարսելոնայի» և Պրեմիեր Լիգայի երկու անանուն ակումբների հետ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Օլմոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։