PROFFOOTBALL-ը զրուցել է ռուսական «Սոչիի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ։
Հիշեցնենք, որ Հարությունյանը տարվա սկզբին «Փյունիկից» տեղափոխվեց ռուսական «Սոչի» և օրեր անց վարձավճարով ետ վերադարձավ «Փյունիկ»։
– Հովհաննես ջան օրեր առաջ դուք հրաշալի հանդիպում անցկացրեցինք «Նոայի» դեմ, ի՞նչ կասեք այդ մասով։
– «Նոայի» դեմ խաղից առաջ մենք շատ լավ ուսումնասիրել էինք մրցակցին, դժվար խաղ ստացվեց։ Մեզ միայն հաղթանակ էր պետք, և լավ է, որ հաղթեցինք։
– Տարվա սկզբին դուք տեղափոխվեցիք ռուսական «Սոչի», իսկ հետո վարձավճարով վերադարձաք «Փյունիկ», կխոսե՞ք մի փոքր այդ մասին։
– Երկու ակումբների միջև պայմանավորվածություն կար, որ եթե խաղաժամանակ չստանամ ապա կվերադառնամ վարձավճարով «Փյունիկ», այդպես էլ եղավ։
– Կխոսե՞ք Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին։
– Հայաստանի առաջնությունը տարեցտարի ավելի է ուժեղանում, ինչը շատ ուրախալի է բոլորիս համար։ Մինչև նախավերջին տուրը երեք ակումբ պայքարում էր չեմպիոնության համար։ Որպես ֆուտբոլիստ հաճելի է խաղալ այսպիսի մրցունակ առաջնությունում։
– Գալիք մրցաշրջանում «Փյունիկում» կրկին կտեսնե՞նք Ձեզ, թե՞ կմեկնեք «Սոչի»։
– Դեռ ունենք մեկ եզրափակիչ հանդիպում։ «Շիրակի» դեմ խաղից հետո որոշում կկայացնեմ, թե որտեղ եմ ցանկանում շարունակել կարիերաս։
– Առաջիկայում Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի և դուք հավաքականի հայտացուցակում եք, ի՞նչ կասեք սպասվող խաղերի մասին։
– Մեզ համար չկան ընկերական հանդիպումներ, պետք է ամեն ինչ անենք ցանկանած խաղում հաղթելու համար։
– Առաջիկայում Եվրոպայի 2024 թվականի առաջնությունն է, որ հավաքականին ե՞ք ֆավորիտ համարում այդ մրցաշարում։
– Ֆավորիտ համարում եմ Անգլիայի հավաքականին, նրանք շատ ուժեղ կազմ ունեն։