Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը ամռանը կարող է հեռանալ իսպանական թիմից, եթե առաջարկ ստանա։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Օբլակը դեռևս համարվում է Մադրիդի «Ատլետիկոյի» և գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար կարևոր խաղացող, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրջ վերակառուցում էր պլանավորում։ Հաղորդվում է, որ Օբլակի հեռանալու դեպքում ղեկավարությունը կքննարկի «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի տրանսֆերի տարբերակը։
Այս մրցաշրջանում սլովենացի դարպասապահ Օբլակը ակումբի կազմում մասնակցել է բոլոր մրցաշարերում 53 հանդիպման և բաց թողել 68 գոլ։ 15 խաղում սլովենացին անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։