Ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը» համարվում են «Լիլի» պաշտպան Լենի Յորոյի հետ պայմանագիր կնքելու ֆավորիտներ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում Մադրիդի «Ռեալն» առաջ է փարիզյան ակումբից և կարծում է, որ նա կարող է ամռանը պաշտոնականացնել ֆուտբոլիստի տրանսֆերը։
18-ամյա Յորոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: