«Մանչեսթեր Սիթիի» երրորդ դարպասապահ Սքոթ Կարսոնը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 38-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել մեկ տարով։
«Ես անհամբեր սպասում եմ ևս մեկ մրցաշրջանի այս անհավանական թիմի հետ: Ամեն օր ես քրտնաջան աշխատում եմ և ինչ-որ նոր բան եմ սովորում Պեպից։ Հուսով եմ, որ կարող եմ շարունակել օգնել մեր դարպասապահներին լավագույնս հանդես գալ, քանի որ մենք ձգտում ենք ավելի շատ տիտղոսներ նվաճել»,- ասել է Կարսոնը։
Անգլիացին «Սիթի» է տեղափոխվել 2019 թվականին և դրանից հետո 3 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում։