Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտնել է, որ 2024 թվականին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը կլինի վերջին մրցաշարը, որտեղ նա հանդես կգա Ֆրանսիայի մարզաշապիկով։
«Ժամանակն է տեղը զիջել երիտասարդ խաղացողներին»,- 37-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Ժիրուն իր նորամուտը Ֆրանսիայի հավաքականում նշել է 2011 թվականի նոյեմբերին։ Նա թիմի կազմում անցկացրել է 131 հանդիպում և դարձել 57 գոլի հեղինակ։ Ժիրուն ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2018) և Ազգերի լիգայի (2021) հաղթող։