«Բայերը» կարծում է, որ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկ տարուց կմեկնի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում կարծում են, որ Ալոնսոն մի օր կգլխավորի Մադրիդի «Ռեալը», հավանաբար 2025 թվականին։
«Լոս բլանկոսները» հետաքրքրված են իսպանացի մասնագետին ապագայում հրավիրելու հարցում։ Նրանք Ալոնսոյին տեսնում են որպես երիտասարդ թիմը զարգացնելու իդեալական մարզիչ։
Նշվում է, որ եթե Մադրիդի «Ռեալը» հաջորդ մրցաշրջանում շարունակի լավ արդյունքներ գրանցել Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ, Ալոնսոյի նշանակման հարցը կհետաձգվի մինչև իտալացու պայմանագրի ժամկետի ավարտը՝ մինչև 2026 թվականը։