Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն պատասխանել է իր ապագա ակումբի մասին հարցին։
«Ես հեռանում եմ ՊՍԺ-ից։ Այս պահին սա միակ բանն է, որ կարող եք իմանալ»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Get Spanish Football News-ը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ֆուտբոլիստը հայտարարեց, որ կլքի ՊՍԺ-ն ազատ գործակալի կարգավիճակով։