«Ատալանտայի» ղեկավարությունը ցանկանում է պահպանել գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիին։
Ինչպես հայտնում է Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն, մայիսի 24-ին նախատեսված է հանդիպում ակումբի ղեկավարության և մարզչի միջև։ «Ատալանտան» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Գասպերինիին։
Գասպերինիի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։
«Ատալանտան» այս շաբաթ հաղթեց Եվրոպա լիգայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 66-ամյա մասնագետը «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի գլխավոր թեկնածուն է։