«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել «Բայերում», հայտնում է լրագրող Ալհազ Մութաբը։
Աղբյուրի համաձայն՝ 39-ամյա պորտուգալացուն հրավիրելու հարցում հետաքրքրված է լևերկուզենյան ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։ Իսպանացին ակնկալում է, որ հարձակվողը կօգնի իր թիմին, որը 2023/24 մրցաշրջանն անպարտելի է անցկացրել Բունդեսլիգայում, դարձել Գերմանիայի չեմպիոն և Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 42 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։