«Վալենսիայի» վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին հայտնել է, որ անցած ամառ կարող էր տեղափոխվել «Բավարիա»։
«Իմ գործակալը գնացել է Մյունխեն՝ բնակարան գտնելու։ Բայց, որքան գիտեմ, ի վերջո նրանք հրաժարվեցին 35 միլիոն եվրո վճարել ինձ համար»,- Մամարդաշվիլիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դարպասապահը «Վալենսիայում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Ընդհանուր առմամբ, վրացին «չղջիկների» կազմում անցկացրել է 99 հանդիպում, բաց է թողել 110 գնդակ և 31 անգամ անառիկ է պահել դարպասը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։