Լոնդոնի «Արսենալը» դարպասապահ է գտել, որը կփոխարինի իր պահեստային դարպասապահ Աարոն Ռեմսդեյլին։
Mirror Football-ի տեղեկություններով՝ «զինագործներն» հետաքրքրված են «Ֆեյենորդի» դարպասապահ Ջասթին Բեյլոյի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» մտադիր է մոտ ժամանակներս սկսել աշխատանքները 26-ամյա հոլանդացու տրանսֆերի վրա։
Հիշեցնենք, որ անգլիացին խաղային փորձի պակասի պատճառով ցանկանում է հեռանալ իր թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։