Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն անվանել է իր կարիերայի ամենադժվար ձեռքբերումը. Լրագրողը մարզչին հարցրել է, թե ինչն է ավելի դժվար՝ Լա Լիգայում 100 միավորով Մադրիդի «Ռեալի» հետ հաղթանակը, թե՞ Պրեմիեր Լիգայում «Չելսիի» հետ հաղթանակը։
«Ինձ համար ամենադժվարը «Ռոմայի» հետ երկու եվրագավաթների եզրափակիչ դուրս գալն էր: Նայեք պատմությանը և կհասկանաք, թե ինչու։ 50 տարվա ընթացքում նրանք երբեք դա չեն արել, ուստի դա կախված է պայմաններից։
Կան բաներ, որ անում ես, որոնք իրավիճակի համարյա նորմալ հետևանք են։ Որքան քիչ պայմաններ ունես հաջողության հասնելու համար, և դու հասնես դրան, այնքան ես հպարտանում եմ դրանով։ «Ռոմայի համար պատմականորեն անհնար էր դա անել, բայց մենք դա արեցինք երկու անգամ անընդմեջ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռոմայի» հետ հաղթել է Կոնֆերանս լիգան և դուրս եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ։