Պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը նվաճել է Sir Matt Busby Trophy մրցանակը, որը շնորհվում է «Մանչեսթեր Յունայթեդի» այս մրցաշրջանի լավագույն խաղացողին՝ երկրպագուների կարծիքով։
29-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը, ով մանկունիանցիների ավագն է, 2023/24 մրցաշրջանում դարձել է 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆերնանդեսը ստացել է երկրպագուների ձայների 40 տոկոսը։ Երկրորդ տեղում է նրա հայրենակից, պաշտպան Դիոգո Դալոտը, ով հավաքել է ձայների 20 տոկոսը։ Երրորդ տեղը զբաղեցրել է կիսապաշտպան Կոբի Մայնուն։
Ֆերնանդեշը երրորդ անգամ է ճանաչվում «Մանչեսթեր Յունայթեդի» այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։