Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխին և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելու հնարավորությամբ, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան թիմը նրանց դիտարկում է որպես Տոնի Կրոսին փոխարինող, ով կարիերան ավարտելու է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտին։
«Բավարիան» 29-ամյա Կիմիխի համար կարող է պահանջել 60-70 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Կիմիխը մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։
27-ամյա Ռոդրին 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։