«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը մեկնաբանել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի խոսքերը թիմի տնտեսական ծանր վիճակի մասին, որը խոչընդոտ է կազմն ուժեղացնելու համար։
«Ինձ դուր չեկավ այն, ինչ Չավին ասաց «Բարսելոնայի» ապագայի մասին։ Ես կողմ եմ արտահայտվելու ազատությանը, բայց «Բլաուգրանայի» մարզիչը պետք է լավատեսություն և հույս ճառագի։ Միշտ պետք է ունենալ դրական հայացք և մտածելակերպ։ Անցյալ տարի տիտղոսը, այս տարի երկրորդ տեղը, այլ թիմում դա մեծ հաջողություն կլիներ»,- Գասպարի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Չավիին։