Իտալիայի հավաքականում Եվրոպայի չեմպիոն Ջորջիո Կյելինին կարող է վերադառնալ «Յուվենտուս», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը կզբաղեցնի թուրինյան ակումբի տեխնիկական պաշտոններից մեկը և սերտորեն կհամագործակցի Յուվենտուսի առաջին թիմի հետ:
Կյելինին «Յուվենտուսում» խաղացել է 2005-2022 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Լոս Անջելես» ՖԱ, որտեղ ավարտել է իր խաղային կարիերան և 2024 թվականի հունվարին միացել ամերիկյան ակումբի մարզչական շտաբին։