Մարսելինո. «Սա տհաճ անակնկալ է ֆուտբոլի համար, ցավալի է»

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինոն արձագանքել է «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտին կարիերան ավարտելու որոշմանը։

«Սա տհաճ անակնկալ է ֆուտբոլի համար, ցավալի է։ «Ռեալը» այս մակարդակի վրա ուրիշ ոչ ոք չունի։ Սովորաբար կարծում են, որ ֆուտբոլիստները երկար են խաղում, բայց այստեղ հակառակն է։ Ես զարմացա, քանի որ նա անվիճելի առաջատարն է»,- Մարսելինոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 463 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։