«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինոն խոսել է «Բարսելոնայից» չհեռանալու Չավիի որոշման արձագանքի մասին, թեև մրցաշրջանում իսպանացին հայտարարեց, որ հեռանալու է ակումբից։
«Եթե ասեի, որ հեռանում եմ, չէի շարունակի աշխատել։ Ես միշտ մտածում եմ այն, ինչ ասում եմ, իսկ եթե որոշում է կայացվում, ուրեմն այն կայացվում է»,- Մարսելինոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
44-ամյա Չավիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։