Հանս-Դիտեր Ֆլիկը մերժել է «Չելսիին»՝ որպեսզի գլխավորի «Բարսելոնան»

Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել «Բարսելոնան», հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 59-ամյա գերմանացին հրաժարվել է գլխավորել «Չելսին», որպեսզի աշխատի կատալոնական ակումբում։

Ֆլիկը բանակցություններ է վարել «Բարսայի» մարզական տնօրեն Դեկուի հետ։ Նշվում է, որ զրույցը լավ է անցել։

Ֆլիկի վերջին աշխատանքը եղել է Գերմանիայի հավաքականում, որը նա լքել է 2023 թվականին։ Մինչ այդ նա մարզել է «Բավարիան», որի հետ երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն և հաղթել Չեմպիոնների Լիգայում (2019/20 մրցաշրջանում)։