Վենսան Կոմպանին պատրաստ է ստանձնել գերմանական գրանդի մարզչի պաշտոնը

Վենսան Կոմպանին կարող է դառնալ «Բավարիայի» գլխավոր մարզիչ։

Կողմերը կոնկրետ և դրական բանակցություններ են վարում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

«Բարնլիի» մարզիչը «Բավարիայի» նախընտրելի թեկնածուն է, իսկ մյունխենցիների տնօրեններ Մաքս Էբերլը և Քրիստոֆ Ֆրեյնդը կողմ են նրա նշանակմանը : Ակումբին գրավում է այն, որ 38-ամյա մարզիչը պատրաստ է նման մարտահրավերի։

Միաժամանակ կողմերը դեռ լիարժեք համաձայնության չեն եկել։

«Բավարիան» տեղեկություններ է հավաքել «Չելսիից» հեռացած Մաուրիսիո Պոչետինոյի մասին, սակայն նրա հետ չի բանակցել։