Լուկա Մոդրիչը կշարունակի հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։
38-ամյա կիսապաշտպանը համաձայնել է մնալ Մադրիդում առնվազն ևս մեկ մրցաշրջան, հայտնում է Marca-ն։ Խորվաթը որոշումը կայացրել է «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպումից հետո:
Նշվում է, որ Մոդրիչը չի նախատեսում մոտ ժամանակներս կարիերան ավարտել: Լուկան կարող է շարունակել խաղալ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։
Մոդրիչը Մադրիդում անցկացրել է 12 մրցաշրջան։