«Բրայթոնի» առաջատարը կարող է կարիերան շարունակել գերմանական թոփ-ակումբում

«Բրայթոնի» 32-ամյա կիսապաշտպան Պասկալ Գրոսը կարող է կարիերան շարունակել գերմանական թոփ-ակումբում՝ Դորտմունդի «Բորուսիայում»։

Sky Germany-ի տվյալներով՝ «իշամեղուները» հետաքրքրություն են ցուցաբերում Պասկալի նկատմամբ։ Փաստն այն է, որ «Բորուսիայի» ամառային նպատակներից մեկը նոր հենակետային կիսապաշտպան գտնելն է։

Ճիշտ է, դորտմունդցիները կասկածներ ունեն Գրոսի հարցում, ամեն ինչ կախված է խաղացողի տարիքից: Գերմանացու պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի ճայերի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Գրոսով հետաքրքրված է Բունդեսլիգայի մեկ այլ, բայց ավելի ցածր կարգավիճակ ունեցող ակումբ՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։

Անցած մրցաշրջանում Պասկալն իր ակումբի կազմում մասնակցել է 47 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 5 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։