ՊՍԺ-ն չորս տրանսֆերային թիրախ ունի

«Պարի Սեն Ժերմենը» ակնկալում է առաջիկա պատուհանի ընթացքում իրականացնել առնվազն չորս տրանսֆեր։

Կիլիան Մբապպեն լքում է Լիգա 1-ի հսկայի շարքերը, ինչը թույլ կտա ակումբին զգալի գումար ծախսել կազմն ուժեղացնելու վրա։ Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, ՊՍԺ-ն արդեն որոշել է, թե որ դիրքերն է պետք ամրապնդել. Ֆրանսիայի չեմպիոնները մտադիր են նորեկներ ձեռք բերել հարձակման ձախ եզրում՝ հենակետային գոտում և պաշտպանության կենտրոնում, ինչպես նաև ծրագրում են դարպասապահ հրավիրել, ով կարող է մրցակցել Ջանլուիջի Դոննարումայի հետ։

Լուիս Էնրիկեի թիմը հաղթել է Լիգա 1-ում՝ 9 միավորով առաջ անցնելով «Մոնակոյից»: Մայիսի 25-ին փարիզցիները կարող են լրացնել «ոսկե դուբլը»՝ դրա համար նրանց պետք է Ֆրանսիայի գավաթի եզրափակչում հաղթել «Լիոնին»: