Դանի Օլմոյի տրանսֆերը Լա Լիգա դժվար թե տեղի ունենա

«Բարսելոնան» դժվար թե կարողանա ավարտին հասցնել «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերը։

26-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված է կատալոնական ակումբ վերադառնալով։ «Բարսելոնան» շարունակում է իսպանացուն համարում իր տրանսֆերային նպատակներից մեկը, սակայն գործարքի հավանականությունը այնքան էլ բարձր չի գնահատվում։

Ինչպես նշում է լրագրող Լուիս Ռոխոն, «բլաուգրանայի» համար դժվար կլինի գտնել տրանսֆերի համար անհրաժեշտ միջոցները մինչև հուլիսի 15-ը, երբ կլրանա ֆուտբոլիստի 60 միլիոն եվրոյի ազատման կետը։

Դանի Օլմոն այս մրցաշրջանում «ՌԲ Լայպցիգի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։