«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կիսվել է իր ակնկալիքներով 2023/24 մրցաշրջանի Եվրոպա լիգայի գալիք եզրափակչից, որում իր թիմը կհանդիպի Լևերկուզենի «Բայերի» հետ։
«Մենք գիտակցում ենք, որ մեծ թիմի դեմ ենք խաղում: Այս ամիսների ընթացքում նրանց ցուցադրած թվերն ու խաղերը խոսում են այդ մասին: Այնուամենայնիվ, մեր ճանապարհին մենք հանդիպեցինք շատ ուժեղ թիմերի՝ ինչպես Իտալիայում, այնպես էլ արտերկրում: Մենք նույնպես շատ վստահ ենք մեզ վրա»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում մայիսի 22-ին։