Սիմոն Կյաերը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է «Միլանից»։
«Այս չորս տարիների ընթացքում ես շատ բանի եմ հասել։ Բայց ակնհայտ է, որ ես կարող էի ավելին տալ, ավելի շատ մարդկանց օգնել: Հիմա ճիշտ ժամանակն է։
Ես իմ ապագան բաժանեցի երեք մասի. «Սան Սիրոյում» վերջին հանդիպումս անցկացնելու համար ունեմ մեկ շաբաթ։ Հետո ես արկած ունեմ Դանիայի հավաքականի հետ, որը միշտ յուրահատուկ բան է: Իսկ դրանից հետո պետք է հարմար տեղ գտնեմ կարիերաս շարունակելու համար։ Բայց այս շաբաթը կլինի ամենակարեւորը»,- ակումբային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Միլանի» պաշտպանը :
Կյերը «Միլան» է տեղափոխվել 2020 թվականի ձմռանը «Սևիլիայից»: Պաշտպանը Ա Սերիայում 90 հանդիպում է անցկացրել թիմի կազմում և 2021/22 մրցաշրջանում նվաճել Սկուդետտոն։