Լուկա Մոդրիչ․ «Դու ֆուտբոլի և «Ռեալի» լեգենդն ես»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հուզիչ խոսքեր է հղել թիմակից Տոնի Կրոսին, ով որոշել է ավարտել կարիերան։

34-ամյա գերմանացին Եվրո-2024-ից հետո հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին։

«Հարգելի Տոնի, ես դժվարանում եմ գրել այս խոսքերը: Ֆուտբոլային աշխարհը վշտացած է պատմական ֆուտբոլիստի հեռանալուց։ Խոստովանում եմ, ես էլ եմ շատ տխուր։ Ընկեր, դու ֆուտբոլի լեգենդ ես և «Ռեալի» լեգենդը:

Ինձ շատ դուր եկավ քեզ հետ խաղալը: Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ կիսել «Ռեալի» կիսապաշտպանությունը։ Դու ունես որակներ, որոնք քեզ դարձնում են յուրահատուկ ֆուտբոլիստ, երբեք չի լինի մեկ այլ Տոնի Կրոս։

Եվրոպական անմոռանալի երեկոներ, տիտղոսներ, Սանտյագո Բեռնաբեուի կախարդանքը… Մենք երբեք չենք մոռանա այս ոսկե դարաշրջանը մեր կյանքի ակումբում։ Դուք հասել եք ամեն ինչի, բայց դեռ մի բան կա։ Միասին 15-րդ Չեմպիոնների լիգա։ Կկարոտեմ քեզ, ընկեր»,- գրել է Մոդրիչը սոցցանցերում։