Էրլինգ Հոլանդ. «Որքան շատ ատողներ և քննադատներ, այնքան լավ»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին։

«Եթե սա վատ մրցաշրջան է, ապա ես համաձայն եմ դրա հետ, – ասաց Հոլանդը, ապա հեգնանքով ավելացրեց, – սա վատ մրցաշրջան էր: Որքան շատ ատողներ ու քննադատներ, այնքան լավ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Անցած մրցաշրջանում 23-ամյա Էրլինգ Հոլանդը մասնակցել է 44 հանդիպման, խփել 38 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։