«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատասխանել է այն հարցին, թե կարո՞ղ է իրեն հավասար համարել Ռոբերտ Լևանդովսկուն, Կիլիան Մբապպեին և Էրլինգ Հոլանդին։
«Այո, ես նախանձելու ոչինչ չունեմ, այդ մասին խոսում են իմ թվերն ու գավաթները:
Կան չեմպիոններ, ովքեր ինձանից ավելի քիչ գավաթներ են նվաճել: Ես պետք է շարունակեմ քրտնաջան և պատասխանատու աշխատել, ինչպես ինձ սովորեցրել է հայրս, բայց կարող եմ նույն սեղանի շուրջ նստել այս հիանալի հարձակվողների հետ»,- Լաուտարոյի խոսքերն է մեջբերում Fotball Italia-ն։