Պեպ Գվարդիոլան՝ Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն մարզիչ։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն այս մրցանակին արժանացել է իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ։

Բացի Գվարդիոլայից, Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչի մրցանակի համար պայքարում էին նաև Միկել Արտետան («Արսենալ»), Ունայ Էմերին («Ասթոն Վիլա»), Անդոնի Իրաոլան («Բորնմութ») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»):

Անցած մրցաշրջանում «քաղաքայինները» 53-ամյա Գվարդիոլայի գլխավորությամբ դարձան Անգլիայի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ, իսպանացին վեց չեմպիոնական տիտղոս ունի «Մանչեսթեր Սիթիի» գլխավորությամբ։