IDBank Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հաղթեց «Նոային»։
Եղիշե Մելիքյանի սաները կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։
«Փյունիկի» կազմում աչքի ընկան Հովհաննես Հարությունյանը, Յուսուֆ Օտուբանջոն և Անտոն Բրատկով։
Այսպիսով, վերջին տուրից առաջ «Փյունիկը» 79 միավոր ունի, «Նոան»՝ 77։ «Փյունիկը» վերջին տուրում կմրցի «Շիրակի», իսկ «Նոան»՝ «Վեստ Արմենիայի» դեմ։ Այդ հանդիպումները տեղի կունենան մայիսի 25-ին։