Լևերկուզենի «Բայերը» իր սոցցանցերում հրապարակել է թիմի հայտացուցակը 2023/2024 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին իտալական «Ատալանտայի» հետ։
«Դեղագործների» հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահներ՝ Հրադեցկի, Կովար, Լոմբ:
Պաշտպաններ՝ Ստանիսիչ, Ինկապիե, Տա, Կոսունու, Տապսոբա, Արթուր, Ֆրիմպոնգ, Գրիմալդո:
Կիսապաշտպաններ՝ Հոֆման, Անդրիչ, Վիրց, Պալասիոս, Պուերտա, Ջակա։
Հարձակվողներ՝ Իգլեսիաս, Շիկ, Տելլա, Բոնիֆաս, Ադլի, Գլոզեկ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում մայիսի 22-ին։ Մրցաշարի վճռորոշ հանդիպման ճանապարհին Լևերկուզենի «Բայերը» 1/8 եզրափակչում հաղթեց «Ղարաբաղին», քառորդ եզրափակիչում՝ Լոնդոնի «Վեսթ Հեմին», կիսաեզրափակչում՝ իտալական «Ռոմային»: «Ատալանտան» իր հերթին ուժեղ էր Լիսաբոնի «Սպորտինգից», «Լիվերպուլից» և «Մարսելից»։ Նշենք, որ մրցաշարում հաղթանակների քանակով գործող հաղթողն ու բացարձակ ռեկորդակիրը «Սևիլիան» է։ Իսպանական թիմը յոթ անգամ հաղթել է Եվրոպայի լիգան։