Կրիշտիանու Ռոնալդու․ «Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար»

Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է Տոնի Կրոսին, ով հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին։

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը հայտարարել է , որ Եվրո-2024-ից հետո կհեռանա ֆուտբոլից։

«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Տոնի: Մեծ պատիվ էր ձեզ հետ կիսել խաղադաշտը։ Ամենայն բարիք ապագայում», – գրել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը, ով հանդես է գալիս «Ալ-Նասրում»: