«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Դեյվիդ Բեքհեմն արձագանքել է Յուրգեն Կլոպի՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն։ Գերմանացի մասնագետը մերսիսայդցիներին մարզել է 2015-ից 2014 թվականներին, սակայն հոգնել է ու որոշել հեռանալ՝ կարիերան ընդմիջելու համար։
«Նույնիսկ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու՝ ես սիրում եմ Յուրգենին։ Ես սիրում եմ նրա բնավորությունը, նրա անհատականությունը և այն, ինչ նա բերում է սպորտին:
«Մանչեսթեր Յունայթեդի» իմ ընկերներից ոմանք կսպանեին ինձ, բայց ես տխուր եմ տեսնելով, որ նա հեռանում է: Այն, ինչ նա արեց ակումբի և սպորտի համար, անհավանական էր:
Հրավիրե՞լ նրան «Ինտեր Մայամի»: Մեզ շատ գումար չի մնացել»,- ասել է Բեքհեմը Smartless փոդքաստում։