Իսկոն բաց կթողնի EURO-2024-ը

«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն բարեհաջող վիրահատվել է ձախ ֆիբուլայի կոտրվածքի պատճառով, հայտնում է Diario AS-ը։

Վիրահատությունը բացառել է Իսկոյի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, սակայն ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս կգա հաջորդ մրցաշրջանի սկզբում: 32-ամյա Իսկոն այս հատվածոպմ կարիերայի վերածնունդ է ապրում: Նա ճանաչվել է Լա Լիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող, իսկ առաջնության 29 խաղերից 18-ում ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Իսկոն Իսպանիայի հավաքական չի հրավիրվել 2019 թվականից, սակայն անկեղծորեն հույս ուներ, որ կընդգրկվի Եվրո-2024-ի ազգային հավաքականի կազմում։