Անգլիայի և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի մասնակցությունը Եվրոպայի առաջնության հանդիպումներին վտանգված չէ, սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մեջքի խնդիրների պատճառով մասնագիտացված բուժում է անցնում։ Քեյնը հեռացել է Գերմանիայից և մտադիր է պատրաստվել Եվրո-2024-ի հանդիպումներին։
Այս մրցաշրջանում մյունխենցիների կազմում անցկացրած 45 խաղում Քեյնը խփել է 44 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Վերջին անգամ 30-ամյա անգլիացին ֆուտբոլի խաղադաշտ էր դուրս եկել մայիսի 4-ին՝ «Շտուտգարտի» դեմ խաղում։
Եվրո-2024-ում Անգլիան իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին Սերբիայի հետ:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանը «Բավարիայում» Քեյնի նորամուտն էր Բունդեսլիգայում։ Մրցաշրջանի վերջում Հարին և նրա ակումբը չկարողացան նվաճել ոչ մի տիտղոս: