«Յուվենտուսի», «Նապոլիի», «Լացիոյի» և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է եվրոպական ակումբների նոր առաջարկների մասին։
«Այս պահին միայն չորս ակումբ կա, որ դիմել է ինձ վերջին ամիսներին։ Նրանք բոլորը Պրեմիեր լիգայից և Լա Լիգայից են։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հնարավորություններ կստեղծվեն, և եթե ինչ-որ բան հայտնվի, որն ինձ կգրավի դեպի միջնաժամկետ ծրագիր»,- Սարրիի խոսքերն է մեջբերում sky sport-ը։
65-ամյա մասնագետի կարիերայի վերջին ակումբը եղել է «Լացիոն», որը նա գլխավորել է 2021 թվականի հունիսից մինչև 2024 թվականի մարտը։ 2023/24 մրցաշրջանի վերջում հռոմեական ակումբը 60 միավորով զբաղեցրել է յոթերորդ տեղը։
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Սարրին երկու տիտղոս է նվաճել՝ Իտալիայի գավաթը Յուվենտուսի հետ (2019/2020) և Եվրոպա լիգան Չելսիի հետ (2018/2019):