«Մանչեսթեր Սիթին» կիրակի կանցկացնի չեմպիոնական շքերթ

«Սիթին» կիրակի օրը կնշի իր տիտղոսը, եթե նույնիսկ պարտվի գավաթի եզրափակիչում:

Պեպ Գվարդիոլայի թիմը չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Նախկինում ոչ մի ակումբի դա չի հաջողվել։

Միևնույն ժամանակ, «քաղաքայինները» այս մրցաշրջանում հավակնում են ևս մեկ գավաթի։ Շաբաթ օրը Անգլիայի գավաթի եզրափակչում նրանք կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդին» «Ուեմբլիում»:

Հաղորդվում է, որ եթե անգամ կորցնի գավաթը, «Սիթին» կիրակի օրը չեմպիոնական շքերթ կանցկացնի Մանչեսթերում։ Թիմը կշրջի քաղաքով մեկ բաց ավտոբուսով, իսկ տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 19:30-ի սահմաններում: