Ա Սերիայի 37-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ (3:3):
Թուրինյան ակումբն Իտալիայի առաջնությունում առանց հաղթանակների շարքը հասցրեց 6 հանդիպման։
Ա Սերիայի վերջին 11 հանդիպումներում «Յուվենտուսը» միայն մեկ հաղթանակ է տարել՝ «Ֆիորենտինայի» նկատմամբ (1:0): «Բյանկոներիները» այս ընթացքում կրել են նաև 2 պարտություն և 8 ոչ-ոքի։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթավերջին թուրինյան ակումբը հայտարարել էր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հրաժարականի մասին։