Լաուտարո Մարտինեսը մոտ է «Ինտերի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է միլանյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։

«Մենք մոտ ենք «Ինտերի» հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելուն։ Խոսքը մի քանի մանրամասների մասին է։

Կցանկանայի, որ մինչև շաբաթվա վերջ ընդհանուր հայտարարի գայինք։ Չգիտեմ, թե վերջում ամեն ինչ ինչպես կդասավորվի, բայց խնդիրներ չկան»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Լաուտարոն մասնակցել է Ա Սերիայի 33 հանդիպման, որտեղ խփել է 24 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։