Թոմաս Տուխելը «Բավարիայից» կստանա ավելի քան 10 միլիոն եվրո

«Բավարիան» ակումբից հեռանալուց հետո փոխհատուցում կվճարի Թոմաս Տուխելին։

Ինչպես հայտնում է Bayern & Germany-ն ՝ վկայակոչելով լրագրող Ֆլորիան Պլետենբերգին, «Բավարիան» ավելի քան 10 միլիոն եվրո կվճարի Տուխելին, ով մրցաշրջանի վերջում հրաժարական տվեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրա մարզչական շտաբը վարձատրվելու է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը՝ պայմանագրի ժամկետը։

Նշվում է, որ Տուխելի հաջորդ ակումբը փոխհատուցում չի վճարի «Բավարիային», քանի որ պայմանագիրը մարզչի հետ խզվելու է։