Կիլիան Մբապպեն Փարիզի կենտրոնում հրաժեշտի ընթրիք է կազմակերպել 250 հոգու համար

Կիլիան Մբապպեն Էմանուել Մակրոնին հրավիրել է իր հրաժեշտի ընթրիքին Փարիզում։

Այսօր մրցաշրջանի ավարտից հետո ՊՍԺ-ից հեռացող հարձակվողը հրաժեշտի ընթրիք է կազմակերպում մայրաքաղաքում։

Երեկոյի հյուրերի ցանկում ընդգրկված է 250 մարդ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահը, ում հետ ֆուտբոլիստը հարաբերություններ է պահպանել կարիերայի վերջին տարիներին։ Հյուրերի թվում են նաև Կիլիանի թիմակիցներն ու այլ ֆուտբոլիստներ, ՊՍԺ-ի անձնակազմը՝ ընտանիքների, ընկերների և հարազատների ուղեկցությամբ։

Մասնավոր միջոցառումը տեղի է ունենում հայտնի մարդկանց շրջանում հայտնի ռեստորանում՝ Փարիզի կենտրոնում, որը նայում է Էյֆելյան աշտարակին: