Առնե Սլոտը գլխավորեց «Լիվերպուլը»

Հոլանդացի մասնագետ Առնե Սլոթը դարձել է Լիվերպուլի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ «Ֆեյենորդի» նախկին մարզչի հետ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունիսի 1-ից, երբ Սլոտը Անգլիայում աշխատանքի թույլտվություն ստանա։ Այսպիսով, հաջորդ մրցաշրջանից հոլանդացի մարզիչը կփոխարինի Յուրգեն Կլոպին, որը հեռացել է «Լիվերպուլից» Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 2023/2024 մրցաշրջանից հետո։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Առնե Սլոտը մերսիսայդցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։ Միաժամանակ անգլիական ակումբը «Ֆեյենորդին» կվճարի 13–15 միլիոն եվրո՝ որպես պայմանագրի վաղաժամկետ խզման փոխհատուցում։