Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայում ամենաերկար անպարտելի շարքի ակումբային ռեկորդ է սահմանել:
37-րդ տուրում Կառլո Անչելոտտիի թիմը ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ (4:4):
Վերջին անգամ «Ռեալն» առաջնությունում պարտվել է սեպտեմբերի 24-ին՝ «Ատլետիկո Մադրիդի» 6-րդ տուրի խաղում (1:3):
Այդ ժամանակից ի վեր մադրիդցիները Լա Լիգայում 31 հանդիպում են անպարտելի՝ 24 հաղթանակ տանելով և 7 անգամ ոչ-ոքի խաղալով։
«Ռեալի» ներկայիս անպարտելի շարքը Լա Լիգայում ամենաբարձրն է «Ռեալի» պատմության մեջ: Նախորդ ռեկորդը (30 հանդիպում) սահմանվել էր 1988 թվականի մայիսից 1989 թվականի ապրիլ ամիսներին։