«Ռեալը» 1948 թվականից ի վեր առաջին անգամ նման արդյունք գրանցեց

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Ռեալը» արտագնա ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ (4:4):

Մադրիդցիները Լա Լիգայի խաղում 4 գոլ խփեցին, բայց 76 տարվա մեջ առաջին անգամ չհաղթեցին։

1948 թվականի սեպտեմբերին Մադրիդի «Ռեալը » սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ (4:4):