Ժերեմի Ֆրիմպոնգը հիշարժան նվերներ է արել «Բայերի» իր թիմակիցներին։
Լևերկուզենյան ակումբը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ վաստակելով 90 միավոր և մրցաշրջանի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն։
Ի պատիվ այս նվաճման՝ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը հատուկ մատանիներ է պատվիրել իր խաղընկերների համար։ Դրանք զարդարված են 120 սպիտակ ադամանդներով, որոնք խորհրդանշում են ակումբի 120-ամյակը:
Յուրաքանչյուր մատանու վրա «Բայեր» զինանշանը շրջապատված է 42 թանկարժեք քարերով։