Հայտնի է դարձել Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը։ Դա «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցն էր։
21-ամյա ֆուտբոլիստը դարձել է 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով ակումբին առաջին անգամ դառնալ Գերմանիայի չեմպիոն։
Վիրցի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ, Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի ներկայիս շուկայական արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։