Էրիկ տեն Հագ. «Մենք հիասթափված ենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոստովանել է, որ 2023/2024 մրցաշրջանի ավարտին Անգլիայի Պրեմիեր լիգայի ութերորդ տեղը իր թիմի համար ընդունելի արդյունք չէ։ Սա թիմի ամենավատ արդյունքն է վերջին 34 տարվա ընթացքում։

«Դժվար է, մենք նախկինում խոսել ենք դրա մասին, դժվար մրցաշրջան էր մեզ համար: Մենք գիտենք, որ այս պահին այն բավականաչափ լավը չէ «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Պատճառները կան, բայց դրանք նշանակություն չունեն։

«Յունայթեդը» պետք է ավելի բարձր տեղ զբաղեցնի, և այս արդյունքը բավարար չէ։ Մրցակցությունը լուրջ է. երկու տարի առաջ մենք 58 միավորով վեցերորդն էինք, հիմա ունենք 60 միավոր, ութերորդ տեղ, բայց դա բավարար չէ։

Մենք հիասթափված ենք»,- տեն Հագին է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։